«Նոա» հոլդինգը գնել է իտալական «Սիենա» ֆուտբոլային ակումբը

Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. «Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական C սերիայի «Սիենա» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին կարդում ենք «Նոա» ֆուտբոլային ակումբի Facebook-ի պաշտոնական էջում։

«Ալաշկերտն» էլ հետևեց «Նոային»․ Երևանում ավելի ուժեղ գտնվեց Մակեդոնիայի «Ռենովան»

«Բարի գալուստ «Նոա» ընտանիք, «Սիենա»»,- նշված է գրառման մեջ։

Armsport.am-ը, հղում անելով «Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանի հաղորդած տեղեկություններին՝ գրում է, որ Եվրոպայում ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը ընկերությունների խմբի հավակնոտ ծրագրերից է։

«Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով «Նոա» հոլդինգի գործունեությունը չի սահմանափակվի, առաջիկայում հնարավոր է նոր հետաքրքիր նախագծի մասին տեղեկություն ունենանք»,- ասել է Մելոյանը։

«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին

Նշենք, որ «Սիենա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է դեռ 1904 թվականին Տոսկանա պրովինցիայում։ Ակումբի պատմության ընթացքում բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ են եղել։ Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին նախորդ ֆուտբոլային ակումբի սնանկացումից հետո:

«Սիենան» իր տնային հանդիպումներն անցկացնում է Սիենա քաղաքի սրտում գտնվող «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում։ Այն կարող է ընդունել 15 հազարից ավելի հանդիսականի։