Լուկաշենկոն նորից ինքնաձիգը ձեռքին հայտնվել է իր նստավայրի մոտ

Լուսանկարն արվել է, երբ ցուցարարների ամբոխն ընդհուպ մոտեցել էր Մինսկի Անկախության պալատին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն հանրության առաջ կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին։ Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը նախագահի գտնվելու վայրի մասին ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան ցույց է տվել նրա լուսանկարը, որտեղ Լուկաշենկոն զրահաբաճկոնով և ինքնաձիգով քայլում է Անկախության պալատի մոտ:

Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» Տելեգրամ-ալիքը ավելի ուշ պարզաբանել է, թե ինչ հանգամանքներում է արվել կադրը։

«Լուսանկարն արվել է մոտ 16։00-ին։ Այն պահին, երբ թափառող ամբոխը Անկախության պալատի մոտ է եղել, նախագահը նույնպես այնտեղ էր»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մինսկում բողոքի ակցիա է ընթանում։ Ավելի վաղ հաղորդվելէր, որ ակցիայի մասնակիցները մոտեցել են անկախության պալատին, որտեղ գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրը: Շենքը շրջապատված է հատուկ ջոկատայինների և ներքին զորքերի ուժեղացված ջոկատներով։

Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, Լուկաշենկոն արդեն մի անգամ ինքնաձիգը ձեռքին հայտնվել էր ցուցարարների առաջ։

Քիչ ուշ Լուկաշենկոն իր զինված հայտնությունը պատճառաբանել էր ՆԱՏՕ-ի կողմից միջուկային հարվածի սպառնալիքով։

Լուկաշենկոն պատրաստ է կրճատել իր լիազորությունները, բայց նոր ընտրություններ չեն լինելու

«Եվ դուք սկսում եք ինձ քննադատել, թե ես ավոտմատով վազվզում եմ փողոցներով և պատրաստ եմ կրակել սեփական ժողովրդին։ Լսեք, քառորդ դար է՝ ես ժողովրդի կողմն անգամ մատով ցույց չեմ տվել, ուր մնաց կրակեմ»,-ասել է նա։

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ, որի մասնակիցները համաձայն չեն արդյունքների հետ։ Համաձայն վերջնական պաշտոնական արդյունքների՝Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%–ով։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։
Օգոստոսի 16-ին տեղի ունեցան Բելառուսի ժամանակակից պատմության մեջ ամենալայնամասշտաբ բողոքի ակցիաները։ Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների հետևանքով մահացել են երկու մարդ։