Արցախում Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանապահ դիրքեր. տեսանյութ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, սպառազինությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանց ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան «անդրկուլիսային կապերն» ու Ռոբերտ Քոչարյանի ձգտումները

«Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հուլիսյան մարտերի արդյունքները. Փաշինյանը 5 դրույթ առանձնացրեց

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին, նաև զրուցել զինվորների հետ:

ՊԲ զորամասերից մեկում ՀՀ վարչապետն ու ԱՀ նախագահը մասնակցել են նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող նոր սննդակարգին, կերակուրների որակին:

Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը Զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է ԶՈՒ, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը։ Նա հավելել է, որ խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողականորեն։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախում ներկա գտնվեցին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությանը։

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ազատել է պաշտոնից