ՌԱԴԻՈ

Արաբական ազդեցիկ երկրները գնում են Իսրայելի հետ ջերմացման, ինչ պետք է անի Հայաստանը

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Հայաստանի ու Իսրայելի փոխգործակցության զարգացումն ինչպես կընկալվի արաբական աշխարհում և ինչ ազդեցություն կունենա հայ–արաբական հարաբերությունների վրա։ 
Sputnik
Արաբական ազդեցիկ երկրները գնում են Իսրայելի հետ ջերմացման, ինչ պետք է անի Հայաստանը

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ` տարածաշրջանում առկա են նոր իրողություններ, և արաբաիսրայելական հակամարտության համատեքստում նույնիսկ տեսանելի է որոշակի մեղմացում, որովհետև արաբական որոշ ազդեցիկ երկրներ գնում են Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացման, ինչը ժամանակի թելադրանքն է։ 

Ով Արևելքից չէ, ձախողում է․ Իսրայելը փորձում է խորացնել արաբական երկրների հակասությունը

«Տարածաշրջանային տեղաշարժերը հուշում են, որ տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ, որոնցում Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ ունենալն արդեն իսկ արաբական երկրների արտաքին քաղաքական օրակարգում է, հետևաբար Իսրայելի հետ քաղաքական հարաբերությանների խորացման ծիրում խնդիրներ չեմ տեսնում։ Հայաստանի իմիջին նպաստում են մերձավորարևելյան երկրներում գործող մեր համայնքները, այդ թվում` Իսրայելում գործող համայնքը, և բոլորն էլ հանդես են գալիս պետականակենտրոն դիրքերից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետը։

Գրիգորյանի կարծիքով` մենք ունենք մեկնարկային լավ պայմաններ ոչ միայն այն առումով, որ մեր համայնքները տարածաշրջանի երկրներում ունեն դրական իմիջ, այլև, որ հայերն ինֆորմացիա կրող են, հանդիսանում են որպես ինֆորմացիայի աղբյուր երկար ժամանակ ծխացող տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալիս մի քանի քայլ առաջ գործելու։ 

Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում

Արաբագետի համոզմամբ`ռեալպոլիտիկը հուշում է, որ ցանկացած երկիր պետք է առաջնորդվի իր կենսական շահերով, ուստի Հայաստանն էլ հնարավորությունների շրջանակում պետք է հարաբերություններ հաստատի իր համար կանխատեսելի և չեզոք երկրների հետ, որպեսզի կարողանա նրանց դարձնել դաշնակից։

Ըստ Գրիգորյանի` ցանկացած հաշվարկ պետք է արվի ռեալպոլիտիկի հիման վրա, և եթե շահերը հուշում են փոխգործակցության մասին, ապա պետք է հաստատվեն հարաբերություններ` ցուցաբերելով կշռադատված մոտեցումներ։

Արմեն Սմբատյանը պատասխանել է հարցին՝ ի՞նչը կխորացնի ՀՀ–ի ու Իսրայելի հարաբերությունները