Նիկիտա Սիմոնյանը կողմ է, որ Մոսկվայի փողոցները կոչվեն «Սպարտակի» լեգենդների անուններով

«Սպարտակն» առաջարկում է փողոցներից մեկն անվանել ակումբի հիմնադիր Ստարոստիններ եղբայրների անունով, իսկ մյուս նախագծվող փոքր փողոցներն էլ՝ մի շարք ֆուտբոլիստների անուններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանն աջակցել է ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունին, որը Մոսկվայի կառավարությանն առաջարկել է մարզադաշտի մոտ գտնվող փողոցները կոչել «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստների անուններով։

Ֆեդունը համապատասխան նամակ է ուղղել Մոսկվայի փողոցների անվանումների համար պատասխանատու մարմնի ղեկավար Նատալյա Սերգունինային։

«Լիովին կողմ եմ։ Իգոր Նետոյի պես մարդիկ արժանի են դրան», - ասել է Սիմոնյանը լրագրողներին։

ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված նամակում առաջարկվում է փողոցներից մեկն անվանել ակումբի հիմնադիր Ստարոստիններ եղբայրների անունով, մյուս նախագծվող փոքր փողոցներն էլ՝ մի շարք ֆուտբոլիստների անուններով։ Այդ ֆուտբոլիստների շարքում են Իգոր Նետոն, Գալիմզյան Խուսաինովը, Անատոլի Կրուտիկովը, Ալեքսեյ Պարամոնովը, Վլադիսլավ Ժմելկովը, Անատոլի Իսաևը, Անատոլի Իլյինը, Ֆյոդոր Չերենկովը, Բորիս Տատուշինը, Նիկոլայ Տիշչենկոն, Միխայիլ Օգոնկովը, Սերգեյ Սալնիկովը, Անատոլի Մասլենկինն ու Իլյա Ցիմբալարը։

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

«Սպարտակը» ելույթ է ունենում Տուշինոյի մարզադաշտում 2014 թվականի աշնանից։

Արմեն Սարգսյանը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին