«Իմացիր Թրամփի անհաջողությունների մասին»․ Բայդենը գնել է ԱՄՆ նախագահի նախընտրական դոմենը

ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների տարաձայնությունները վիրտուալ տիրույթ են տեղափոխվել, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կարող է մեղադրել հակառակորդին անհաջողությունների ու սուտ խոստումների մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի քարոզչական շտաբը գնել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի կարգախոսով «KeepAmericaGreat.com» դոմենը։ Տեղեկությունը հայտնում է Politico–ն։

Բայդենը շահեկան դիրքում է. կհաջողվի՞ Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Սպիտակ տան այսօրվա ղեկավարը 2016 թվականի ընտրություններում հաղթել էր «Ամերիկան նորից հզոր դարձնենք» (Make America Great Again) կարգախոսով, իսկ 2020 թվականի քարոզարշավի համար ընտրել է «Ամերիկան հզոր պահենք» (Keep America Great) կարգախոսը։

Կայքը հայտնում է, որ վերջերս դոմենն ազատվել է, և Դոնալդ Թրամփի մրցակիցը գնել է այն։

Այժմ կայք մտնելիս կարելի է տեսնել ամերիկյան նախագահի չիրականացրած (Բայդենի կողմնակիցների կարծիքով) խոստումները միջազգային քաղաքականության, տնտեսության, կրթության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Կայքի այցելուներին առաջարկում են բաժանորդագրվել, որպեսզի իմանան նախագահ Թրամփի անհաջողությունների մասին։

Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

Ավելի վաղ Թրամփը գնել էր «todosconbiden.com» (Ամեն ինչ Բայդենի հետ – խմբ․) դոմենը, երբ Բայդենը խոսել էր նույնանուն ծրագիր գործարկելու մասին։

Նշենք, որ Դոնալդ Թրամփն արդեն պաշտոնապես համաձայնել է լինել Հանրապետական կուսակցության թեկնածուն Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում: Մինչ այդ Ջո Բայդենը համաձայնել էր առաջադրվել որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Ընտրությունները կանցկացվեն այս տարվա նոյեմբերին։

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի