Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանում արդեն ջրասուզման հնարավորություն կա. «Իմ քայլի» պատգամավոր

Պատգամավորը պարզել է, որ Սևանի ընդերքը ոչ պակաս կապուտակ ու գեղեցիկ է, իսկ սուզվելը աննկարագրելի հետաքրքիր փորձություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ջրասուզվելու հաճույքը բացահայտել է Սևանա լճում։ Նա Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել։

«Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն»,– գրել է նա ու նշել Սևանում ջրասուզվելու մի շարք առավելությունները։

Նրա խոսքով` սուզման խորությունը սկսվում է ափից ընդամենը 3-4 մետր հեռավորությունից, հարմար է թե՛ սկսնակների, թե՛ պրոֆեսիոնալների համար։ Սևանը, ի տարբերություն մրցակիցների, սակավ ալեկոծություններ և ստորգետնյա ջրային հոսանքներ ունի, այն անվտանգ է։  Սևանը մայրաքաղաքից և օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա է:

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

«Սա զբոսաշրջության նոր և բնապահպանական առումով խիստ օգտակար ուղղություն է: Իսկ Սևանի բարձրությունը սպորտսմենների համար մարզվելու ունիկալ և մատչելի հնարավորություն է: Ի դեպ, պատիվ ունեցա լինել առաջին հյուրերից մեկը, պարզվում է` Սևանի ընդերքը ոչ պակաս կապուտակ ու գեղեցիկ է, իսկ սուզվելը աննկարագրելի հետաքրքիր փորձություն»,– ավելացրել է նա:

«Ազգային հարստության մսխում». ինչ է առաջարկում նոր նախարարը Սևանը փրկելու համար

Պատգամավորը հուսով է, որ նոր բնապահպանական շարժման շնորհիվ Սևանի կենդանական աշխարհը կզարգանա, ու սիգը, իշխանը, խեցգետինը կընկալվեն ոչ միայն որպես սնունդ, այլ դիտարժան գեղեցկություններ: 

Սևանա լճի առափնյա հատվածի վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցվել են