Իլոն Մասկն ուղեղի իմպլանտով խոզ է ցուցադրել. տեսանյութ

Հանրահայտ Իլոն Մասկը հուսով է, որ այս տարի կկարողանա մարդու մեջ առաջին իմպլանտը տեղադրելու թույլտվություն ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Միլիարդատեր Իլոն Մասկը երեկ YouTube-յան հեռարձակման ընթացքում ուղեղի իմպլանտով խոզ է ցուցադրել, որի գլխուղեղի մեջ մետաղադրամի չափսի իմպլանտ է տեղադրված (8 միլիմետր տրամագծով)։ Մասկի հիմնադրած «Neuralink» ընկերությունում կարծում են, որ իմպլանտը թույլ կտա մի քանի հիվանդություն բուժել։

«Սա առողջ ու երջանիկ խոզ է, որի ուղեղում երկու ամիս է` իմպլանտ է տեղադրված և հիանալի աշխատում է»,- ասել է Մասկը:

Նա պարզաբանել է, որ ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում ու շոշափում քթով, ուղեղի սարքն ազդակներ է գրանցում:

Մասկի խոսքով` նման իմպլանտներն ապագայում կօգնեն բուժել կաթվածը, Ալցհայմերի հիվանդությունն ու դեմենցիան: Նա նաև կարծում է, որ իմպլանտները մարդուն կօգնեն միավորվել արհեստական ինտելեկտի հետ, որի անվերահսկելի զարգացման մասին Մասկը բազմաթիվ անգամ է զգուշացրել:

Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում

Մասկն ասել է նաև, որ հույս ունի մարդու մեջ առաջին իմպլանտը տեղադրելու թույլտվություն ստանալ այս տարի: Նախկինում եղել են գլխուղեղի իմպլանտների փորձեր, որոնք մարդկանց թույլ են տվել պարզ գործողություններ կատարել մտքի ուժով` իմպլանտին միացված ռոբոտի օգնությամբ:

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Մասկը «Neuralink»-ի համահիմնադիր է դարձել 2016 թվականին ու տրամադրել ընկերության ֆինանսավորման համար անհրաժեշտ 150 միլիոն դոլարի երկու երրորդը։

Իլոն Մասկը հրապարակայնորեն վիճել է ընկերուհու հետ տրանսգենդերների պատճառով