ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ի Լոսանջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն, որը շուտով երկրորդ անգամ կմայրանա, նոր լուսանկարներ է հրապարակել Instagram–ի իր էջում ու զվարճալի գրառում արել։Կադրում երևում է, որ Լիլուն ձեռքում պահել է բարձրակրունկ կոշիկը, իսկ հագին հողաթափեր են։
«Կարևորը` ինձ հարմար լինի, էլ ո՞վ է ինձ նման մտածում։ Հպարտ կալաբո՜կ»,–գրել է երգչուհին։
Նրա էջի հետևորդներին դուր է եկել այս գրառումը։ Գործընկերներն ու մտերիմները մաղթել են, որ Լիլուն առողջ բալիկ ունենա։
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր 2019-ի դեկտեմբերին, իսկ իր հղիության մասին հայտնել այս տարվա մայիսին։
Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ
Նա ևս մեկ զավակ ունի և հաճախ է որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Instagram–ում։ Երգչուհու խոսքով՝ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։