Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Բանակային խաղերի «Անվտանգ միջավայր» մրցույթում

Հաղթողներին ու մրցանակակիրներին շնորհավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ ծառայողները հաղթել են Միջազգային բանակային խաղերի «Անվտանգ միջավայր» քիմիական հետախուզության անձնակազմների մրցույթում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բանակային խաղեր ու համաժողով․ Շոյգուն ազդարարեց միջազգային ռազմական նախագծի մեկնարկը

Երկրորդ տեղը կիսել են Չինաստանի ու Բելառուսի թեմերը, երրորդը՝ Հայաստանն ու Ուզբեկստանը։

Հաղթողներին ու մրցանակակիրներին շնորհավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը։

Նրա խոսքով՝ չնայած բարդ իրավիճակին, Միջազգային բանակային խաղերն ամբողջ թափով են ընթանում։

«Մասնակիցների թիվը մեծ է, շատ լավ են ներկայացված նաև այլ երկրների զինված ուժերը։ Մենք դրանում ոչ թե մրցակցություն ենք տեսնում, այլ բարեկամության ու ռազմատեխնիկական համագործակցության կապերն ամրապնդելու հնարավորություն», - նշեց Պանկովը։

Ռազմական քիմիկոսներն իրեն հմտությունները ցուցադրել են հատուկ երթուղում` ռադիոակտիվ աղբյուրներ փնտրելով պայմանականորեն թունավորված հողատարածքներում ու տեխնիկայի վրա։

Մրցույթին մասնակցել են ինը երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Չինաստանը, Բելառուսը, Վիետնամը, Ուզբեկստանը, Լաոսը, Կամբոջան ու Մոզամբիկը։

Հիշեցնենք` միջազգային մրցումներն անցկացվում են 6-րդ անգամ։ Խաղերը մեկնարկել են օգոստոսի 23-ին «Բանակ-2020» համաժողովի հետ մեկտեղ և կավարտվեն սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ այս տարի խաղերին 90 պետություն է հրավիրվել, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի անդամ–երկրները։