Ֆրանսիայում ձիեր են գտել, որոնց վրա կտտանքների հետքեր կան․ մարդիկ ապշել են դաժանությունից

Ֆրանսիայում հայտնաբերված կենդանիների մեծ մասի ականջները կտրված են։ Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Արդեն մի քանի ամիս է` Ֆրանսիայում ձիեր են գտնում, որոնց վրա կտտանքների հետքեր կան։ Իշխանությունը քննություն է իրականացնում ու փնտրում չարագործներին։ Տեղեկությունը հայտնում է RFI-ը։

Նոր Արթիկ գյուղի սարերում գամփռներն իրենց կյանքի գնով պաշտպանել են տիրոջը

Նշվում է, որ հարձակումները գրեթե միշտ գիշերն են լինում։ Խեղված կենդանիներին հաճախ սատկած են հայտնաբերում։ Հանցագործները կտրում են կենդանիների աջ ականջը, երբեմն հանում են աչքը կամ կտրում սեռական օրգանները։ Մասնագետները նշում են, որ հանցագործները հաճախ վիրաբույժի ճշգրտությամբ են գործում։

Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ 2020 թվականի սկզբից ի վեր մոտ երեսուն կենդանի է կտտանքների ենթարկվել երկրի տարբեր հատվածներում։

Հայտնի վերջին հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բանալեկ համայնքում երեկ երեկոյան։ Հանցագործները երկու ձիու են տանջել։ Առավոտյան տերերը կենդանիներին հայտնաբերել են էլեկտրական լարերին կապած։ Ձիերից մեկը կրծքի հատվածում բազում վերքեր է ունեցել, աչքի մեջ կեռ է եղել։ Անասնաբույժները փորձում են փրկել կենդանու կյանքը։

3–ամյա աղջնակը կատարում է Մայքլ Ջեքսոնի հիթը իր սիրելի ձիու համար. տեսանյութ

Բարբարոսական հարձակումները մտահոգել են մարդկանց, ոմանք որոշել են նույնիսկ ինքնուրույն պայքարել չարագործների դեմ։ «Agir pour la Vie Animale» կենդանիների պաշտպանության միության հիմնադիր Տյերի Բեդոսան կարծում է, որ նման գիտելիքներ կարող են ունենալ դիահերձում իրականացնող լաբորատորիաներում աշխատող անասնաբույժները, մսագործները կամ սպանդանոցների աշխատակիցները։

Այս պահին քննիչները պարզում են՝ նման չելենջ կա համացանցում, թե ոչ։ Նրանք փորձում են պարզել նաև հարձակվողների միջև հնարավոր կապերը։ Սակայն Փարիզի դատախազությունը չի պատրաստում ազգային մակարդակով կենտրոնացված քննություն իրականացել։ Այս պահին քննությունը համակարգում են ժանդարմերիայի պրոֆիլային ստորաբաժանումները։

50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ