Դավիթ Տոնոյանն Արցախում է. նրան ընդունել է Արայիկ Հարությունյանը

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկնում է Արցախ։