ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, որոնք պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը, կպահանջվի թեստի պատասխանի թղթային տարբերակը:
Սահմանային անցակետում հերթապահող առողջապահության նախարարության անձնակազմը պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանա դրանց իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ։
Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշենք, որ Արցախումկորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն: