«Արի ամուսնանանք» հաղորդումը վարող կանանցից մեկը հիվանդանոց է տեղափոխել

Դեռ հայտնի չէ` կոնկրետ ուր են տեղափոխել հաղորդավարուհուն, և ինչու է նրա ինքնազգացողությունը վատացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Արի ամուսնանանք» հաղորդումը վարող Ռոզա Սյաբիտովային կլինիկա են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է СтарХит-ը։

Սյաբիտովան Instagram-ում ասել է, որ երեկ է հոսպիտալացվել։ 

«Երեկվանից հիվանդանոցում եմ, հուսով եմ՝ COVID-19 չէ։ Նորմալ եմ ինձ զգում։ Ձեզ տեղյակ կպահեմ», - խոստացել է Սյաբիտովան։

Թե կոնկրետ ուր են տեղափոխել հաղորդավարուհուն, դեռ հայտնի չէ։

«Արի ամուսնանանք» հաղորդումը վարող կանանցից մեկը հիվանդանոց է տեղափոխել