ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 3600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ
Հիշեցնենք անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նրան ընդունել է Արայիկ Հարությունյանը