ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի Մոլդովական փողոցի 29/2 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 27-ին, ժամը 16։23-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում գտնվող հանրակացարանի 5-րդ մասնաշենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են դուռը․ ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է Ալլա Ա․-ի (ծնված 1949 թ․) դին։
Լոռիում բեռնատար է շրջվել. կան տուժածներ