Նոր Արթիկ գյուղի սարերում գամփռներն իրենց կյանքի գնով պաշտպանել են տիրոջը

Գամփռները մարտի են բռնվել բավականին մեծ չափի գյուրզայի հետ ու սատկացրել օձին, բայց չեն դիմացել օձի խայթոցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երկու գամփռներն իրենց կյանքի գնով փրկել են տիրոջը՝ հովվին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Շիրակի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը։

Հայկական գամփռը պատկերված է ժայռապատկերներում

Օրեր առաջ արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածացնելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։

«Երկու գամփռները անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափ գյուրզայի հետ։ Թեև գամփռները սատկացրել են օձին, բայց ծանր վիրավորվել են»,–գրել է Թումասյանը։

Ինչո՞ւ են գամփռին հայկական գելխեղդ կոչում

Նրա խոսքով`գամփռները մի կերպ են կարողացել գյուղ հասնել։

Ցավոք, կարճ ժամանակ անց երկու շներն էլ սատկել են օձի խայթոցներից։

Քաղցած, բայց հպարտ. զուսպ շունը համացանցի աստղ է դարձել. տեսանյութ

Հայկական 2 գամփռ, մեկը՝ հայի թախծոտ աչքերով, մյուսը՝ հավերժ կույս