ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից Երևան նախատեսված նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը։
«Առաջինը կկայանա սեպտեմբերի 2–ին` ժամը 11:00-ին, երկրորդը` սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, երրորդը` սեպտեմբերի 6-ին` ժամը 15:30-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բոլոր թռիչքներն իրականացնելու է «Nord Star» ընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Չվերթերի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։
Տոմսի արժեքը՝ 14 հազար 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները
Դեսպանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին ստուգել անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։
Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը