ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հնդիկ գիտնականները բացահայտել են, որ վիտամին В12-ն կարող է կանխել կորոնավիրուսի բազմացումը։ Տեղեկությունը հայտնում է IUBMB Life պարբերականը։
Մանիպալի բարձրագույն կրթության ակադեմիայի և բիոտեխնոլոգիաների շրջանային կենտրոնի մասնագետները համակարգչային մոդելավորում են իրականացրել՝ փորձելով պարզել, թե բնական մթերքների և դեղորայքի մեջ պարունակվող որ մոլեկուլները կարող են ճնշել nsp12-ը, որն առկա է կորոնավիրուսի գենոմում և դրա բազմացման «պատասխանատուն» է:
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Հնդիկ գիտնականները պարզել են, որ մեթիլկաբոլամինը՝ վիտամին B12-ի հատուկ ձևը, ճնշում վիրուսային բջիջների բազմացումը։ Մասնագետներն ասել են, որ մեթիլկաբոլամինը որպես պրոֆիլակտիկ միջոց կարելի է նշանակել բուժանձնակազմին, ծերերին և ուղեկցող հիվանդություններ ունեցողներին։
Ինչպես կարող է մաթեմատիկան օգնել քաղցկեղի դեմ պայքարին. պատմում է հայ գիտնականը