Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակության հանդիպումները կայացել են «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակներ։

Հայաստանը և Ռուսաստանը Սու-25-ի արդիականացման պայմանագիր են ստորագրել․ ՊՆ

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

«Բանակ-2020» ռազմական համաժողովը կազմակերպվել է մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում: Մոտ 1500 ընկերություններ ավելի քան 28 հազար ցուցանմուշ են ներկայացրել ցուցահանդեսում:

«Մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք». Տոնոյանը` Ռուսաստանում