Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈւ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈւ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։ Տոնոյանը ռուս մասնագետներին մաղթել է անձնական և մասնագիտական հաջողություններ։

Պարգևների արժանացած մասնագետները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու և արժևորելու համար:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան ժամանել էր Երևան։ Հայաստան էին տեղափոխվել նաև ախտահանման համակարգերն ու կորոնավիրուսի ախտորոշման շարժական լաբորատորիան։ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ։

Ռուսական լաբորատորիայի մասին մանրամասն տեղեկությունները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։