ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի հավաքականի հետ կապված` ՖԻԴԵ-ի կայացրած որոշումից։
Բանն այն է, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչում այսօր Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանն էր: Առաջին իսկ փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան։ Օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է առաջացել, ինչի պատճառով Մարտիրոսյանը չի կարողացել քայլ անել։
«Որպես շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն` ես շատ դժգոհ եմ ՖԻԴԵ-ի ՝ մեր բողոքը մերժելու որոշումից։ Հնդկաստանի հետ մեր հանդիպումը Հայկ Մարտիրոսյանը տանուլ տվեց ցանցից անջատվելու պատճառով։ Մենք ապացուցել ենք, որ մեր կապը կայուն է եղել»,–Twitter–ի իր էջում գրել է Արոնյանը։
Դրանից հետո Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը Armsport.am–ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:
Հայաստանը շախմատի առցանց օլիմպիադայում 3 խոշոր հաղթանակ է տարել
Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց շախմատի օլիմպիադայից:
Հիշեցնենք` օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։
Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։
Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։
Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։
Արոնյանն ու Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեցին շախմատի առցանց օլիմպիադիան