ՌԱԴԻՈ

Սաակաշվիլու հնարավոր վերադարձը ներքաղաքական մեսիջ է պարունակում. Մելիքյան

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրություններին և Միխեիլ Սաակաշվիլու հնարավոր վերադարձին։
Sputnik
Սաակաշվիլու հնարավոր վերադարձը ներքաղաքական մեսիջ է պարունակում. Մելիքյան

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի տեղեկացմամբ` Սաակաշվիլին 2013 թվականից ի վեր, երբ լքել է Վրաստանը, միշտ ցանկություն է հայտնել վերադառնալ, բայց նրա նկատմամբ երեք քրեական գործ է հարցված, նույնիսկ նրան կալանավորելու դատարանի որոշում կա։

«Աստված վկա, ես ուզում էի` ավելի լավ լիներ». Սաակաշվիլին վերադառնում է Վրաստան

«Սաակաշվիլին այս պահին Վրաստանի քաղաքացի չէ։ Նրա մեսիջը հիմնականում ներքաղաքական է, քանի որ հոկտեմբերին այդ երկրում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, ուստի խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Վրաստանի պարագայում քաղաքական ուժերի համար կարևոր է մոբիլիզացնել իրենց ուժերն ու ակտիվ աշխատել էլեկտորատի հետ։ Սաակաշվիլու տեսահոլովակն էլ հենց ուղղված է իր էլեկտորատին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Մելիքյանի կարծիքով`Սաակաշվիլին փորձում է համախմբել իր համակիրներին, որպեսզի ընտրությունների օրը գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին, բայց դա, ըստ Մելիքյանի, չի նշանակում, որ Սաակաշվիլին հենց վաղը նստելու է ինքնաթիռ ու վերադառնալու է Վրաստան, քանզի եթե վերադառնա, կկալանավորվի ու կհայտնվի մեկուսարանում։ 

«Հարցն այն է, թե Սաակաշվիլին որքանով է պատրաստ նման քայլերի, որպեսզի ընտրություններում բարձրացնի իր կուսակցության հնարավորությունները։ Հաշվի առեք, որ նա նման հայտարարություններ անում է 2016 թվականից ի վեր, այդ տարի նա չվերադարձավ և հայտարարությունները մնացին լոկ նախընտրական հռետորաբանության տիրույթում»,– նշեց վրացագետը։ 

Վրաստանն ասել է` որ դեպքում իր դեսպանին Կիև կվերադարձնի

Նրա խոսքով` թեև Վրաստանի նախկին նախագահն իր գործունեության բացթողումների ու սխալների համար ներողություն է խնդրում համակիրներից ու պոտենցիալ ընտրողներից, սակայն տեսահոլովակը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ այն առումով, որ գործընթացները վերադարձնում է նախկին տրամադրությունների փուլ, երբ կար սուր կոնֆլիկտ նրա և Իվանիշվիլու միջև։ 

Սաակաշվիլի vs Ավակով. Ուկրաինայում իրար դեմ են դուրս եկել հայն ու վրացին

Ըստ Մելիքյանի` իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2012 թվականից հետո բոլոր համապետական ընտրություններում հաղթել է ու հայտարարել, որ երբեք թույլ չի տա Սաակաշվիլու վերադարձը, մինչդեռ վերջինս նման տեսահոլովակներով ցանկանում է ցույց տալ, որ դեռ տակավին քաղաքական գործոն է և իր թեման շարունակում է ակտուալ մնալ Վրաստանում, ուստի փորձում է ազդել նաև նրանց վրա, ովքեր հիասթափված են գործող իշխանությունից։ Վրացագետը չի բացառում, որ Սաակաշվիլու ջանքերը կարող են նույնիսկ իր դեմ համախմբել հակառակորդ քաղաքական ուժերին։ 

Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան։ Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինային, որտեղ մայիսին նշանակվել է բարեփոխումների համար պատասխանատու կառույցի ղեկավար։