Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հետաքրքիր ֆենոմեն են․ գեներալ Փարվանյան

Միացյալ խմբավորման հրամանատարի կարծիքով՝ Երևանի և Մոսկվայի ռազմական համագործակցությունը հիմնված է տարածաշրջանում ռազմավարական նպատակների ընդհանուր տեսլականի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները հետխորհրդային տարածքում միջպետական համագործակցության հետաքրքիր ֆենոմեն են։ Այդ մասին ասել է հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ ելույթ ունենալով «Էրեբունի» ռուսական ավիաբազայում կայացած բաց դռների օրվա առթիվ։

Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին

Հանդիսավոր միջոցառումն անցկացվում է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում: Համաժողովին ներգրավված են նաև Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, այդ թվում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական բազան։

Փարվանյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաջողված օրինակ է, որը հիմնված է Հարավային Կովկասի տարածաշրջանային համատեքստում ռազմավարական նպատակների ընդհանուր տեսլականի վրա:

«Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի բարեկամ պետությունն է, այլև ամենամոտ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը։ Ռուսական ռազմակայանի անձնակազմն իր օրինակելի ծառայությամբ ցուցադրում է բարձր պրոֆեսիոնալիզմ և մարտական վարպետություն: Իսկ ավիացիոն բազայի թռիչքային անձնակազմն ակտիվ մասնակցություն ունի ՀՕՊ միավորված համակարգում»,-ավելացրել է նա։

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան

Գեներալի խոսքով՝ 102-րդ ռուսական ռազմակայանի ավիացիան արծվի թռիչքի բարձրությունից հետևում է բարեկեցությանն ու խաղաղությանը՝ պատվով կատարելով խնդիրները և պաշտպանելով Հայաստանի խաղաղ երկինքը:

Նշենք, որ Հայաստանում անցկացվող համաժողովին մասնակցում են ավելի քան 40, 10-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, գիտահետազոտական ինստիտուտներ և ուսումնական հաստատություններ։

«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին

Ստատիկ ցուցադրությանը ներգրավված են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի, Ռոսգվարդիայի, ԱԻՆ-ի և ռազմարդյունաբերական համալիրի ավելի քան 12 հազար միավոր տեխնիկա և սպառազինություն: