ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել միլիոնավոր մարդկանց հոգեբանական վիճակի վրա ամբողջ աշխարհում։ Այդ մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը։
Նրա խոսքով՝ COVID-19-ը տագնապ և վախեր է առաջացրել, ինչպես նաև խախտել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների աշխատանքը։ Դա չէր կարող անհետևանք անցնել և բացասական ազդեցություն չունենալ մարդկանց հոգեբանական առողջության վրա։
Լուրջ բացասական ազդեցություն են ունեցել նաև շատ երկրներում ընդունված կարանտինային միջոցառումները, ինչպես նաև մարդկանց շփման բացակայությունը։ ԱՀԿ ղեկավարի գնահատմամբ՝ հոգեբանական շեղումներից տառապում է մոտ մեկ միլիարդ մարդ։
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակման 24 միլիոն 635 հազար 518 դեպք։ Մահացել են 835 679 մարդ, առողջացել 17 միլիոն 96 659 մարդ։
Հայտնի է առաջին երկիրը, որը պատրաստ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը