Պյոտր Ակոպով
Գագաթնաժողովի տանտերը 84-ամյա Սալման թագավորն է, բայց հյուրերին փաստացի կընդունի նրա որդին՝ թագաժառանգ 34-ամյա արքայազն Մուհամեդը։ Հյուրերի ցանկում է նաև Վլադիմիր Պուտինը, որի համար դա կլինի արդեն երրորդ այցելությունը Սաուդյան Արաբիա։
Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մերձեցումը վերջին տարիների կարևորագույն միտումներից է։ Դրա ամենավառ վկայությունը նավթային շուկայում համագործակցությունն է՝ 2016 թվականի վերջից գործող «ՕՊԵԿ+» գործարքը (որտեղ գլխավոր խաղացողները հենց սաուդյան արաբներն ու ռուսներն են)։ Այս տարվա մարտին կողմերը չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվածություններ ձեռք բերել դրա երկարաձգման պայմանների շուրջ, սակայն արդեն ապրիլին, նավթի գների աղետալի անկումից հետո, նոր համաձայնագիր կնքեցին: Բայց նավթը ռուս-սաուդյան մերձեցման միայն մի մասն է, իսկ որպես այդ մերձեցման ճարտարապետներ հանդես են գալիս Պուտինն ու Մուհամեդը։
2000-ականների կեսերից հաճախակի դարձան Սաուդյան Արաբիայի ղեկավար անձանց այցերը Մոսկվա, մասնավորապես՝ արքայազն Բանդարի, Վաշինգտոնում նախկին դեսպանի և հետախուզության ղեկավարի։ 2007թ․-ին ՌԴ նախագահն առաջին անգամ այցելեց Էր-Ռիադ, և թվում էր, թե երկու երկրների հարաբերությունները շուտով նոր մակարդակի կհասնեն։
Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին
Սակայն Սաուդյան Արաբիայի ղեկավարության շրջանում երկու ռազմավարությունների պայքարը շարունակվեց։ Հակաամերիկյանները կոչ չէին անում խզել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, նրանք որպես Ամերիկայի հակակշիռ՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրացնելու գաղափարն էին առաջ տանում։ 2011 թվականին սկսված «արաբական գարունը» ավելացրեց ռիսկերը թագավորության համար․ արաբական աշխարհի երկրները մեկը մյուսից հետո օդ էին բարձրանում։ Քադաֆիի նման թշնամի-մրցակիցներին վերացնելը չփոխհատուցեց Եգիպտոսի (որտեղ իշխանության եկան «Մուլուսման եղբայրները») կորուստները, քաոսը հարևան Եմենում ու պատերազմը հարևան Սիրիայում։ Հույսը, որ եթե ամերիկացիները չվերահսկեն իրավիճակը, գոնե կօգնեն, շատ արագ հօդս ցնդեց։ 2013 թվականին Սաուդիայում հասկացան, որ ամերիկացիները ստում են, նրանք դա գիտակցեցին այն ժամանակ, երբ Օբաման հրաժարվեց հրթիռառումբային հարված հասցնել Սիրիային, թեև Ասադն անցել էր բոլոր կարմիր գծերը։ Օբամային օգնեց դուրս գալ փակուղուց, որի մեջ Օբաման ինքն իրեն գցել էր, Վլադիմիր Պուտինը։ Սաուդիայում այնքան վիրավորվեցին Վաշինգտոնից, որ նույն 2013 թվականին դուռը շրխկացնելով հրաժարվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց երկու տարով առաջարկվող տեղից։
Հաջողված հարված, կամ Ամերիկայի հեղափոխությունն ընդդեմ ռուս-արաբական հզորության` ճնշված է
Նրանք դեռ շարունակում էին աջակցել Սիրիայում հակաասադական ընդդիմությանը, սակայն Ասադի անկման փոխարեն հետևում էին, թե ինչպես էր Սիրիայի ու Իրաքի տարածքում աճում «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություններ)։ Ինքնակոչ «խալիֆաթը» չէր թաքցնում ժամանակի ընթացքում Մեքքան ու Մեդինան գրավելու իր մտադրությունները․ էլ ու՞մ վրա պետք է հույս դնեին սաուդցիները։ Ամերիկացիների՞, մինչդեռ «խալիֆաթն» Իրաքում իրենց անխելք գործողությունների հետևանքն էր․ իսկ եթե ԱՄՆ-ն որոշի օգտվել քաոսից ու միանգամից Սաուդյան Արաբիան էլ վերափոխի՞։
Եվ ահա Ալ-Ռիադում Աբդուլահ թագավորի մահից հետո, 2015 թվականի հունվարին գահը զբաղեցրեց նրա կրտսեր եղբայրը՝ 29-ամյա Սալմանը։ Նա ստացավ պաշտպանության նախարարի ու ժառանգորդի փոխանորդի պորտֆելը։ Արդեն ամռանը Սալմանը մեկնեց Ռուսաստան ու հանդիպեց Պուտինի հետ։ Հետագա տարիներին նա պարբերաբար Ռուսաստան էր այցելում, երբեմն՝ տարին երկու անգամ, սակայն հենց առաջին հանդիպումն առանցքային դարձավ։ Արքայազն Մուհամեդը դեմ չէր Սիրիայում ռուսների ներկայությանը, ընդ որում՝ ավելի շուտ, քան Ռուսաստանն այնտեղ հայտնվեց, Սաուդյան Արաբիան շրջվեց դեպի Ռուսաստանը՝ անտեսելով ամերիկացիների առարկությունները։
Երբ Սաուդյան արքան 2015 թվականի հունիսի 18-ին խոսեց Պուտինի հետ, Նահանգներում իմացան այդ մասին, ու Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բրենանն իր դժգոհությունը հայտնեց Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավար Ալ Ջաբրիին, նա էլ փոխանցեց ամեն ինչ Մուհամեդ իբն Սալմանին։ Արքայազնին զայրացրեց ամերիկացիների ճնշումը, հնարավոր է՝ նա սկսեց կասկածել ալ Ջաբրիին կրկնակի խաղ վարելու մեջ։ Ջաբրին կորցրեց իր պաշտոնը, իսկ ավելի ուշ փախավ Կանադա։
«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան
Այս տարվա գարնանը անգլոսաքսոնյան ԶԼՄ-ներն արդեն հրապարակեցին «արտահոսքն» այն մասին՝ ինչպես են Պուտինն ու Մուհամեդը վիճել հեռախոսով «ՕՊԵԿ+»-ի նոր գործարքի շուրջ խոսելիս, իբր՝ արքայազնը ձայնը բարձրացրել է Պուտինի վրա։ Ընդ որում՝ Վաշինգտոնին էլ էին խառնել այդ պատմությանը․ իբր թե Թրամփի փեսան տեղյակ է եղել, որ սաուդյան արքայազնը պատրաստվում է խիստ խոսել Մոսկվայի հետ, բայց չի կանգնեցրել նրան։ Այդ սադրանքն արվել է Մոսկվայի ու Ալ-Ռիադի միջև կռիվ հրահրելու նպատակով, սակայն, ապարդյուն, քանի որ շուտով Պուտինն ու Մուհամեդը համաձայնության եկան նոր նավթային համաձայնագրի շուրջ։ Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի ազգային շահերը մտերմացրել են երկու երկրներին, իսկ վստահության պակասը ամերիկացիների հանդեպ որևէ կերպ հնարավոր չէ լրացնել։ Դե իսկ նոյեմբերին Ալ-Ռիադում Պուտին ու Մուհամեդը մի լավ կծիծաղեն իրենց գժտեցնելու հերթական փորձերի վրա։