«Ով է ում հրել»․ Քիմ Քարդաշյանի դուստրերը զվարճացրել են նրա բաժանորդներին

Մինչ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի հայրը զբաղված է Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելով, նրա դուստրերը «ջրիկացել» ու ծիծաղեցնում են օգտատերերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 27 օգոստոսի – Sputnik. Նորթի ու Չիչի Ուեսթների լուսանկարները հայտնվել են իրենց աստղային մոր՝ հեռուստաաստղ ու գործարար Քիմ Քարդաշյանի ինստագրամյան էջում։

«Աղջիկներս ուզում էին լուսանկարվել փայտերի վրա նստած։ Տեսեք՝ ինչով դա ավարտվեց», - մեկնաբանել է Քիմն իր հրապարակումը։

Ինչու հենց Լուիզիանայում. Ուեսթը ներկայացրել է ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը

Եթե առաջին լուսանկարում դուստրերը քիչ թե շատ հանգիստ են նստած և գեղեցիկ դիրք են ընդունել, ապա մնացած լուսանկարներում խաղում ու ուրախանում են։ Վերջին լուսանկարում երեխաներն արդեն գետնին են ընկած։ Ըստ ամենայնի՝ չարաճճի աղջիկները վերջում պարզապես ընկել են։

Հեռուստաստղի բաժանորդները հիանում ու ծիծաղում են․ «Վերջը ով է ում հրել», - գրել է Քիմի բաժանորդներից մեկը։

Շատերն են գրել, որ Նորթն ու Չիչին շատ լավիկն են։

«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին

Ավելի վաղ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Ջերսի նահանգում ԱՄՆ նախագահական ընտրությունների մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Բանն այն է, որ ի տարբերություն այլ նահանգների, Լուիզիանայում անկախ թեկնածուների համար իրենց անունը ընտրաթերթիկում գրելու համար հազար ստորագրություն հավաքելը պարտադիր չէ։ Թեկնածուն պարզապես պետք է 500 դոլար վճարի։

Քիմ Քարդաշյանի ամուսինն ընտրողների հետ հանդիպմանը լացել է ու հայհոյել