Պուտինն իր լիմուզինով «բացեց» Ղրիմի ավտոմայրուղին. տեսանյութ

Վերջերս կառուցված «Տավրիդա» մայրուղին պետք է Կերչը միացնի Սիմֆերոպոլին ու Սևաստոպոլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր Aurus լիմուզինով անցել է Ղրիմի «Տավրիդա» մայրուղով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի առաջնորդն ասել է, որ մայրուղին իսկապես ժամանակակից է ու հարմարավետ։

«Ուրիշ մակարդակ է, ուրիշ աշխարհ։ Ես ուղղաթիռով եմ եկել, հատուկ թռել եմ, որ տեսնեմ։ Տպավորիչ է, իհարկե։ Գեղեցիկ է»,-ասել է Պուտինը։Նախագահն առաջարկել է նաև կողային ճանապարհներ կառուցել դեպի ափ, ինչը զբոսաշրջային սեզոնին խիստ կհեշտացնի զբոսաշրջիկների ճանապարհը։

Ճանապարհը կառուցող «ՎԱԴ» ընկերության գլխավոր տեխնոլոգ Անդրեյ Վոլկովը, որն ուղեկցել է նախագահին, խոստացել է, որ կողային ճանապարհներ կլինեն։ ՌԴ ղեկավարին պատմել են նաև, որ աշխատանքները տևել են 3,5 տարի և ավարտվել գրաֆիկով նախատեսված ժամկետից շուտ։

Ռուսական զորքը Բելառուս մտցնելու կարիք դեռ չկա. Պուտին

«Տավրիդան» գտնվում է երկու սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի տարածքում։ Բաղկացած է երթևեկության չորս գծից՝ հանդիպակաց ուղղությունների առանձնացված հոսքով։ Հաշվարկային արագությունը 120 կմ/ժ է: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 258 կմ է։ Այն Կերչը կմիացնի Սիմֆերոպոլին ու Սևաստոպոլին։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին