Շենքի փլուզումը թող դաս լինի. Փաշինյանն ասաց` ինչ անել, որ նման դեպքեր չլինեն

Վարչապետը խոստացավ սեղմ ժամկետներում լուծել Ռայնիսի 1 շենքի փլուզման հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրը:
Sputnik

Երևան, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում, ցավոք, գազի արտահոսքի պատճառով տների փլուզման մի շարք դեպքեր են արձանագրվում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ՝ մեկնաբանելով երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։

Գազի արտահոսքը կապ չունի՞․ փորձագետները` Երևանում բնակելի շենքի պայթյունի պատճառների մասին

Նրա խոսքով ՝ բնակելի շենքի փլուզումը պետք է իշխանությունների և բնակչության ուշադրությունը հրավիրի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների վրա:

«հարկե, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքները։ Բայց մեկ անգամ ևս ուզում եմ ուշադրություն հրավիրել խնդրի վրա, խնդրել մեզանից յուրաքանչյուրին հատուկ ուշադրությամբ վերաբերվել գազի շահագործման կանոններին», - հավելեց վարչապետը։

Այս պահին փլուզման հետևանքով անօթևան մնացած բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կացարանով։ Նրանց առաջարկվել է մեկ շաբաթ ապրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում, մինչ այլ լուծում կգտնվի։

Պայթյուն Երևանում. հայտնի է` որտեղ են կացարան տվել տուժած ընտանիքներին

Փաշինյանը նշեց, որ հարցը գտնվում է կառավարության և քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Եվ առաջիկայում իշխանությունը կորոշի հետագա գործողությունները։ Վարչապետը ցավակցություն հայտնեց փլուզման հետևանքով զոհված տղամարդու հարազատներին և մերձավորներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան Ռայնիսի (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) փողոցի շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, շենքը մասամբ փլուզվել էր։ Միջադեպի հետևանքով բնակիչներից մեկը՝ 58-ամյա Արթուր Ղազարյանը, մահացել է։

Եվս երկուսը ՝ 71-ամյա Սվետլանա Սահակյանը և 41-ամյա Էդգար Մարգարյանը, հոսպիտալացվել են։ Տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։

Երևանում շենքի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ