Ի՞նչ են պարզել ռումբի ահազանգից հետո «Աջարաբեթի» գրասենյակ մեկնած մասնագետները

Բուքմեյքերական գրասենյակում աշխատել են հրշեջ–փրկարարները, հատուկ նշանակության ջոկատի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ռումբի մասին ահազանգ է ստացել օգոստոսի 27-ին` ժամը 12։53-ին։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Ողբերգական ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. երիտասարդ տղա է մահացել