Ահազանգ. «Աջարաբեթի» գրասենյակում ռումբ կա

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 27-ին` ժամը 12։53-ին, տեղեկություն է ստացել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ն առայժմ այլ մանրամասներ չի հայտնում։

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Արմավիրի մասնաճյուղում ռումբ չի հայտնաբերվել

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռումբերի մասին ահազանգեր հաճախ են հնչում Երևանում։ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգ էր հնչել հուլիսի 10-ին։ Բարեբախտաբար, այդ և մյուս բոլոր ահազանգերը կեղծ են եղել։

Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր