Սիրած աղջկա մերժումից հետո արցախցի 23-ամյա երիտասարդն ինքն իրեն դիզվառելիք է ներարկել

Ներարկումից ժամեր անց երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Արցախում ամուսնության մերժված առաջարկությունը քիչ էր մնում ողբերգության պատճառ դառնար։ Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օգոստոսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 05:00-ին, ձախ «նախաբազկի ֆլեգմոնա դիզվառելիքի սրսկումով» ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի 23-ամյա բնակիչ Ա. Մ.-ն:

Վանաձորում տղամարդը կոտրված շշով այլանդակել է ընկերոջ դեմքը մորը հայհոյելու պատճառով

«Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն ամուսնանալու նպատակով առաջարկություն է արել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ. ծնված Ա. Գ.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու պատճառով, հոգեկան հուզմունքից, ինքնասպանություն գործելու նպատակով, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում ներարկիչի միջոցով ներարկել է մոտ 5 միլիգրամ դիզվառելիք, այնուհետև մեկնել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որտեղից առողջությունը վատթարանալու պատճառով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվածի հանգամանքները պարզվում են։

Օգնեք բացահայտել կաշառակերներին. ոստիկանությունը կոչով դիմել է քաղաքացիներին