ՌԴ քաղաքացիներին հաջողվել է Վրաստանի տարածքով տուն վերադառնալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները խմբին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել հայ-վրացական սահմանի հատման հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Հարևան Վրաստանի տարածքով հաջողվել է 60-ից ավելի ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադարձնել։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդմամբ՝ այսօր իրականացվել է Վրաստանի տարածքով 63 հոգուց բաղկացած խմբի հերթական դուրսբերումը՝ իրենց իսկ կողմից վարձակալված ավտոբուսներով:

Մոսկվայից Երևան 4 չարտերային չվերթ կիրականացվի

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները խմբին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել հայ-վրացական սահմանի հատման հարցում: Օգտվելով առիթից ՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի և Վրաստանի կառավարություններին՝ մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համալիր աշխատանքն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից՝ տարածաշրջանային իշխանությունների, ՌԴ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շարունակվում է ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։