Դաստակերտում 5 օր որոնվող կնոջը հայտնաբերել են կախված. նա խնամքին 5 երեխա ուներ

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակից և քաղաքացիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Կաթնաղբյուրի ձորում 43–ամյա տղամարդու դի են հայտնաբերել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր, որը խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։ 

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկություն էր տարածել, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Արմինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակից և քաղաքացիներ։

Տան խնդիրը երկու մարդու կյանք արժեցավ. տղամարդը սպանել է խնամուն, իսկ երկու օր անց` կախվել