Աղվերանում և Ջերմուկում կասեցվել են հանգստյան համալիրների աշխատանքը

Մարդկանց ընդունելությունը 24 ժամով արգելվել է նաև «Բեսթ Ռեզորթ Աղվերան», «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան տներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ստուգումները հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետի սահմանած նորմերի մի շարք խախտումներ է արձանագրել Աղվերանի և Ջերմուկի հանգստյան համալիրներում։ Տեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «Մգե Կավալիեր», «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերություններին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը:

Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին

«Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն»,- նշված է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը

Վայոց Ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում էլ 24 ժամով կասեցվել է մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեությունը:

Մշտադիտարկումները շարունակվել են մայրաքաղաքում և մարզերում: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

Սննդի և շինանյութի մի շարք խանութների գործունեությունը կասեցվել է