ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն այսօր կմեկնի Լեհաստան` մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի, բայց նա մտահոգություններ ունի, որոնց մասին գրել է Instagram–ում։
«Այս շրջանում դա անհավանական է թվում, և ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ճանապարհին, արդյոք իսկապես կստացվի հասնել Լեհաստան և ելույթ ունենալ, թե ոչ, բայց լեհական կողմն ամեն ինչ արել է, որ կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարևոր երաժշտական միջոցառումն է»,– նշել է Սիրուշոն:
Երգչուհու խոսքով`ճանապարհը, որը պետք է տևեր 4 ժամ, այս պարագայում տևելու է 17 ժամ:
«Հուսով ենք` ամեն ինչ բարեհաջող կանցնի: Կփորձենք հնարավորինս լուսաբանել»,– ավելացրել է Սիրուշոն։
Երգչուհու երկրպագուները բարի ճանապարհ են մաղթել նրան։
Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակելԱրցախից` նշելով, որ այս տարի իր հանգիստն այնտեղ է անցկացնում։