ՊՆ–ում Կարմիր խաչի պատվիրակությանն են ընդունել և քննարկել Ադրբեջանում հայտնված սպայի հարցը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսօր պաշտպանության նախարարությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեսագրություն են տարածել, որում Ալավերդյանը «պատմում» է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում։ Նա ինչ–որ տեքստ է կարդում ու ասում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին ընդունել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը։

ՊՆ–ում Կարմիր խաչի պատվիրակությանն են ընդունել և քննարկել Ադրբեջանում հայտնված սպայի հարցը

«Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի քայլերը, ըստ Այվազյանի, միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

ՊՆ–ում Կարմիր խաչի պատվիրակությանն են ընդունել և քննարկել Ադրբեջանում հայտնված սպայի հարցը

Պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին` առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին

ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ կոմիտեի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի թեմայով հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված զինծառայողի նկատմամբ 5 հոդվածով քրգործ է հարուցվել