Այսօր` օգոստոսի 26–ին, ժամը 07։05–ի սահմաններում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է քառահարկ պանելային շենքը, մասնավորապես՝ նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Տուժել են շուրջ երկու տասնյակ բնակիչներ, կա մեկ զոհ` շենքի բնակիչ, 58–ամյա Արթուր Ղազարյանը։ Փլուզված շենքի բնակիչներից 2–ն էլ գտնվում են «Հերացի» հիվանդանոցում։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո։
Գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը։
Փրկարարները դեպքի վայրում լռություն են խնդրում. փորձում են փլատակների տակ գտնել բնակչին