ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում մասնակի փլուզված քառահարկ պանելային շենքի փլատակների տակ նախնական տվյալներով՝ մեկ բնակիչ կա։
Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս պահին փրկարարները փորձում են դուրս բերել նրան։
Հարևանների տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած քաղաքացին 58 տարեկան տղամարդ է, երկրորդ հարկի բնակիչ։ Գիտեն, որ անունն Արայիկ է, այլ տեղեկություններ չունեն, որովհետև, ասում են, շենքում նոր է սկսել բնակվել։
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4–հարկանի շենքում։
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ
Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ