Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են

Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Յարոսլավլի 10-հարկանի շենքում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Նշվում է, որ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 07:18-ին։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Արագած լեռը բարձրացած արշավականներից 9–ը չեն կարողացել իջնել. օգնության է հասել ԱԻՆ-ը