Պայթյունից փլուզված շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա. ԱԻ նախարար

Պայթյունի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Քննչական վարչությունը, զուգահեռ ԱԻՆ-ն է փորձաքննություն իրականացնում։
Sputnik

Երևան, 26 օգոստոսի – Sputnik. Առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված քառահարկ պանելային շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Նախնական տվյալներով կա երկու վիրավոր, երկուսին դուրս են բերել փլատակների տակից։ Մեկի մասին տեղեկություններ չկան, աշխատանքները շարունակվում են»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ հաշվառումը շարունակվում է համատիրության, բնակիչների հետ, այս պահին այլ տեղեկություններ հայտնի չեն։

Երևանում շենքի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ

Ինչ վերաբերում է պայթյունի պատճառներին, ապա նախարարի խոսքով՝ դա ցույց կտա քննությունը. պայթյունի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Քննչական վարչությունը, զուգահեռ ԱԻՆ-ն է փորձաքննություն իրականացնում։

Նախարարը նշում է՝ բնակիչների թիվն ու անունները հայտնի են, սակայն փլատակների տակ այլ մարդիկ մնացել են, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ։

«Չեմ կարող ասել՝ մեկը հյուր է ունեցել, չի ունեցել»,- ասաց նա։

Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ

Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ