Երևան, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»–գրել է Նիկողոսյանը:
Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ
Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ