«Մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք». Տոնոյանը` Ռուսաստանում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական փոխգործակցության լավ դինամիկա կա։
Sputnik

Երևան, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի առաջատար ռազմատեխնիկական գործընկերն է, իսկ որոշ ուղղություններով՝ միակը։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հայաստանը և Ռուսաստանը Սու-25-ի արդիականացման պայմանագիր են ստորագրել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում մասնակցում է «Բանակ-2020» ռազմական համաժողովին:

Նախարարի խոսքով ՝ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս մասնակցությանը ռազմատեխնիկական համաժողովին։ Ամեն տարի նոր պայմանագրեր են կնքվում։

«Մենք շատ լավ դինամիկա ունենք, որը երկար տարիներ չի եղել։ Հայաստանը գնում է ժամանակակից և արդիականացված զենք, որը կա Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ։ Մենք փորձում ենք հետ չմնալ, որովհետև մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք», - նշել է Տոնոյանը։

Նա նաև ասել է, որ հայկական և ռուսական մասնավոր ընկերությունները ռազմական պայմանագրեր են կնքել Հայաստանի տարածքում արտադրանքի թողարկման վերաբերյալ:

Ի՞նչ ակնկալել ՍՈՒ–25 արդիականացված կործանիչների պայմանագրից

Նախարարը հիշեցրել է, որ նախատեսվում է նաև արդիականացնել Սու-25-ի հայկական գրոհայինները, ինչի մասին համաձայնագիրը վերջերս է ստորագրվել: Տոնոյանի խոսքով ՝ արդիականացումը թույլ կտա այդ ինքնաթիռներն օգտագործել ժամանակակից մարտում։

Հիշեցնենք, որ Հայաստանը ռուսական սպառազինություն է գնում ներքին գներով։ Բացի այդ, շատ տեսակներ երկիրն իր ռազմավարական դաշնակցից ստանում է անհատույց հիմունքներով։

Ռուսաստանը չի ցանկանում, որ Անդրկովկասում լարվածության աճ լինի. Շոյգու