ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ չի աշխատել գազի ազդանշանային սարքը․ «Էյ-Ի-Ջի Սերվիսի» գլխավոր տնօրենի պարզաբանումը

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքներին։
Sputnik
Ինչո՞ւ չի աշխատել գազի ազդանշանային սարքը․ «Էյ-Ի-Ջի Սերվիսի» գլխավոր տնօրենի պարզաբանումը

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանն իր առաջին տպավորություններն է մեզ հայտնել հենց դեպքի վայրից` նշելով, որ շատ դաժան պայթյուն է տեղի ունեցել, քանի որ շենքի մուտքերից մեկն ամբողջությամբ հավասարվել է գետնին։ Տեղում աշխատում են փորձագետ–մասնագետները, փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։

Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ

«Հետաքննությամբ կպարզվի պայթյունի պատճառը, բայց այս պահին արձանագրենք, որ շենքը գազաֆիկացված է, չորս հարկերից միայն առաջին հարկում գազ չի սպառվել։ Ընկերության կողմից սպասարկումն իրականացվել է յոթերորդ ամսին, ոչ մի արտահոսք և ապօրինություն չի նկատվել տվյալ հատվածում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Նալբանդյանը չի կարծում, որ պայթյունի պատճառ կարող է լինել ապօրինի տեղադրած գազասարքը, քանի որ ամառ է և ջեռուցող գազասարք տեղադրելու հավանականությունը շատ փոքր է։ Ըստ նրա` շենքի սեյսմակայունության գնահատականը կտան համապատասխան մասնագետները, բայց որ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքից, ակնառու փաստ է։

«Պատկերացրեք, որ գազի արտահոսքի համար սենյակում կամ միավոր մակերեսում պետք է լինի 5-15 տոկոս գազի կուտակում, որպեսզի տեղի ունենա պայթյուն, այն էլ այս ամառ օրով, երբ պատուհաններն ու վերնափեղկերը հիմնականում բաց են։ Ամեն դեպքում պետք է սպասել փորձաքննության եզրակացությանը»,– նշեց «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։

Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի

Նալբանդյանի գնահատմամբ` նման պայթյունի առաջացումը չի կարող լինել փոքրիկ արտահոսքից, նման բան կարող է տեղի ունենալ բաժանորդի անփութությունից, օրինակ, հնարավոր է, որ գազօջախը բաց են թողել ու մատնել անուշադրության, հետո քնել են, մինչդեռ նման դեպքերում պայթյունը կարող է առաջանալ նույնիսկ չնչին կայծից, եթե նման քանակի արտահոսք կա։

Ըստ Նալբանդյանի` մարդիկ քնած են եղել և հավանաբար չեն զգացել նաև գազի հոտը, որը լինում է մեծ արտահոսքի պարագայում։

Պայթյունից փլուզված շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա. ԱԻ նախարար

Անդրադառնալով ձայնանշանային անվտանգության համակարգի աշխատանքն ապահովող սարքերին` Նալբանդյանն ընդգծեց, որ եթե սարքը միացրած լիներ, ապա անպայման կարձագանքեր գազի արտահոսքին, քանզի կուտակման 0,1 տոկոսի դեպքում այն ազդանշան է տալիս ու փակում գազի մուտքը բնակարան, հետևաբար այս դեպքում, եթե տեղի է ունեցել պայթյուն, հավանաբար ազդանշանային սարքն անջատված է եղել։ Նալբանդյանը հավաստիացնում է, որ գազի տարածքային գրասենյակի տեսուչի կողմից տվյալ շենքի բնակարանների ազդանշանային սարքերը ստուգվել են մեկ ամիս առաջ և անխափանության վերաբերյալ ոչ մի արձանագրություն չի կազմվել, և առհասարակ, փորձագետի համոզմամբ`գազի նման կուտակումը չէր կարող վատ սպասարկման հետևանք լինել։

Փրկարարները դուրս բերեցին Երևանում պայթած շենքի փլատակների տակ մնացած բնակչի դիակը

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 07:18-ին։ Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։