Երևան, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքի փլատակների տակ այս պահին 2 մարդ կա։ Փրկարարները աշխատում են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Դեպքին մասին ֆեյսբուքյան գրառում է արել նաև վարչապետ Փաշինյանը։
«19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են»,–գրել է վարչապետը։
Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4–հարկանի շենքում։
Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են