Ընկերուհիները որոշել են վրեժխնդիր լինել «նախկինից». 23-ամյա տղային փորձել են սպանել

Աղջիկներից մեկը թիկունքից մոտեցել է ընկերուհու նախկին ընկերոջն ու ածելիով կտրել-վնասել նրա պարանոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրու երկու բնակչուհու մեղադրանք է առաջադրվել՝ նույն քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կազմակերպելու և կատարելու համար։

Տան խնդիրը երկու մարդու կյանք արժեցավ. տղամարդը սպանել է խնամուն, իսկ երկու օր անց` կախվել

«Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին, իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու կազմակերպմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է կյանքից զրկել վերջինիս 23-ամյա ընկերոջը»,–նշված է հաղորդագրության մեջ։

2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու համար, հեռախոսազանգի միջոցով քաղաքի կենտրոնական զբոսայգում աղջիկները հանդիպել են 23-ամյա երիտասարդին։ Այդ ընթացքում 19-ամյա աղջիկը թիկունքից մոտեցել է վերջինիս և նախապես իր հետ վերցրած ածելիով կտրել-վնասել է նրա պարանոցը, որից հետո ընկերուհիներով հեռացել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. մարտի 27-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդը Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհու կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Սակայն վերջինս սկսել է դիմադրել և երիտասարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել։

Ոստիկանությունը ցույց է տվել Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ արած իրանցու դեմքը. տեսանյութ

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ից մինչև ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում, վերոնշյալ երիտասարդը 19-ամյա աղջկա ընկերուհու կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը

2020թ. օգոստոսի 22-ին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս 23-ամյա ընկերուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հատկանիշներով)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 23-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: