Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Հակոբ Արշակյանի խոսքով` առաջիկայում էլ ավելի կակտիվացնեն արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունների օգտագործման մեխանիզմները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտական գործողություններից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել

«Չնայած մինչ այդ էլ հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրություն կար պաշտոնական այցելությունների և միջազգային ցուցահանդեսների արդյունքում, սակայն հիմա ավելացել է հետաքրքրությունը»,–ասաց նախարարը։

Տավուշում արվածը գնահատվում է. վարչապետը պարգևատրել է մի շարք ռազմարդյունաբերողների

Նրա խոսքով` պատրաստվում են ավելի ինստիտուցիոնալ կերպով հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի նկատմամբ ստանդարտների, վերահսկողության և որակի վերահսկողության տեսանկյունից որոշակի գործիքակազմ կիրառել։ Դրանից հետո, ըստ Արշակյանի, էլ ավելի կակտիվացնեն արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունների օգտագործման մեխանիզմները։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:

Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին