Տան խնդիրը երկու մարդու կյանք արժեցավ. տղամարդը սպանել է խնամուն, իսկ երկու օր անց` կախվել

Ամիսներ առաջ երկու դի էր հայտնաբերվել. մահվան երկու դեպքերի կապը հայտնաբերվել է միայն օրերս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ոստիկանությունը բացահայտել է 4 ամիս առաջ Էրեբունիում տեղի ունեցած տարօրինակ դեպքը։ Պարզվել է, որ տղամարդը նախ սպանել էր խնամուն, իսկ երկու օր անց` կախվել։

Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը

«Ապրիլի 16-ին, ժամը 16։40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։ 62-ամյա տղամարդու դին զննվել է. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։ Նա պարբերաբար զանգել էր հորը, սակայն վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանել։ Աղջիկը գնացել և տեսել էր, որ հայրը մահացած է։

Ոստիկանությունը ցույց է տվել Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ արած իրանցու դեմքը. տեսանյութ

Ոստիկանները պարզել են, որ տղամարդուն սպանելու մեջ կասկածվող անձը դեպքից երկու օր անց՝ ապրիլի 18-ին, ինքնասպան էր եղել։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր Արին-Բերդի փողոցի կիսակառույց շինություններից մեկում՝ սյունից պարանով կախված։ Տղամարդիկ, որոնք խնամիներ էին, տան հետ կապված տարաձայնություններ էին ունեցել։ Հերթական պարզաբանման ժամանակ 59-ամյա տղամարդը բութ գործիքով հարվածել էր 62-ամյա տղամարդու գլխին՝ սպանելով նրան, ինչից հետո կախվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Սարսափելի դեպք Կոտայքում. 10 տարեկան աղջիկ է մահացել