Շենքի փլուզումից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսին կվիրահատեն. մանրամասներ

Հիվանդանոց տեղափոխված տղամարդն ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ, իսկ մեկ այլ տուժածի` 71-ամյա կնոջ մոտ առկա են դեմքի շրջանում կոտրվածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող քառահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 71-ամյա կնոջը կվիրահատեն։ Լուրը հայտնել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը` հիվանդանոց այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին` տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ

«Առավոտյան ժամը 7։30-8-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել երկու հիվանդ` 1949-ին ծնված մի կին և 1979-ին ծնված մի տղամարդ։ Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա ունի քթոսկրի, անրակի կոտրվածք և դեմքի վրա քերծվածքներ։ Վիճակը վերահսկելի է, համարվում է կայուն»,–ասել է Բաբլումյանը։

Իսկ ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված տղամարդուն, ապա նա ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ։ Հիվանդանոցի միջանցքում իսկ հիվանդին արհեստական շնչառության սարք է միացվել, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բացի այդ, բժիշկը նաև հայտնել է, որ պայթյունի հետևանքով տղամարդու գոտկային հատվածում մաշկի տակ հայտնաբերվել է օտար մարմին, որը հեռացվել է։

Ինչո՞ւ չի աշխատել գազի ազդանշանային սարքը․ «Էյ-Ի-Ջի Սերվիսի» գլխավոր տնօրենի պարզաբանումը

Սերգեյ Հարությունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հիվանդանոցը որևէ բանի կարիք ունի, ինչին ի պատասխան Բաբլումյանն ասել է, որ արդեն իսկ հրավիրել են այրվածքաբան, և հիվանդանոցը որևէ բանի կարիք չունի։

Պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակիչը 41 տարեկան է. մանրամասներ

Հարությունյանը տեղեկացրել է, որ այս պահին պայթյունի հարակից տարածքում շտապօգնության երեք մեքենա է հերթապահում։

Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։ Դեպքի վայրում աշխատում էին ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։ Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ավելի վաղ հաղորդել էինք՝ նախնական տվյալներով՝ փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի