ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ լիբանանահայ երկու բժիշկի ընտանիք բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք:
«Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել: Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,–նշված է գրասենյակի Facebook սոցցանցի էջում։
Միաժամանակ, գրասենյակից հայտնում են, որ Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն դրամ:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 170 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ են ստացել։ Մահացածների թվում նաև 13 հայ կա։
Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը
Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։
Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել է աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց հետևանքով Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։
Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան